ԵՐԵՎԱՆ -8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար

© Photo : Կարեն Սարգսյան

Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսները կարժենան 8,1 մլն եվրո: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է այսօր, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

ԵՄ ԱԳ նախարարները հունվարի 23–ին հավանություն են տվել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որի մանդատը նախատեսված է երկու տարվա համար:

«Ֆինանսավորման գումարը հետագա ժամանակահատվածի համար կորոշվի ԵՄ խորհրդի կողմից», - նշվում է փաստաթղթում:

Որոշման մեջ նաև նշվել են առաքելության հիմնական գործառույթները, որոնք, ԵՄ հայտարարությունների համաձայն,կգործարկվեն Հայաստանի խնդրանքով՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունացմանը նպաստելու համար:

Մասնավորապես՝ առաքելության աշխատակիցները պետք է «հետևեն տեղում տիրող իրավիճակին, հակամարտության հետ կապված ցանկացած միջադեպին», այնուհետև համապատասխան զեկույցներ կազմեն: Բացի այդ, Եվրամիության դիտորդները պետք է որոշեն տեղի բնակիչների և նրանց իրավունքների սպառնալիքները, որոնք կարող էին ծագել որպես հայ-ադրբեջանական հակամարտության «ուղղակի կամ անուղղակի» հետևանքներ:

ԵՄ-ում կարծում են, որ առաքելության ներկայությունը կնպաստի «վստահության ամրապնդմանը և հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև այդ պետությունների ղեկավարության միջև»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 0 կմ/ժ
-8 C°
 
  -4° 
05.02.2023
  -0° 
06.02.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։