Նրա ուղերձները ոչ պակաս ուշադրություն են գրավել, քան խաղը. The Guardian-ն անդրադարձել է Խաչանովի՝ Արցախին աջակցող ուղերձներին

Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովին, որն Ավստրալիայի բաց առաջնությունում տարած հաղթանակներից հետո, տեսախցիկի օբյեկտիվի վրա Արցախին աջակցող գրառումներ էր արել՝ «Արցա՛խ, ուժե՛ղ մնա», «Շարունակեք հավատալ մինչև վերջ, ուժե՛ղ եղիր, Արցա՛խ»։
Պարբերականը նկատում է, որ շրջափակված Արցախի մասին մարզիկի ուղերձները ոչ պակաս ուշադրություն են գրավել, որքան որ նրա խաղը:
Նշվում է, որ Խաչանովի հայրը՝ Աբգարը, Երևանից է:
«Ես հայկական արմատներ ունեմ: Հորս կողմից, պապիկիս, նույնիսկ մայրիկիս կողմից. ես կիսով չափ հայ եմ: Ես չեմ ուզում ավելի խորանալ և պարզապես ուզում էի ուժ և աջակցություն հայտնել իմ ժողովրդին», - իր արարքները մեկնաբանել էր Խաչանովը։
«Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա, որը շարունակվում է ավելի քան 30 տարի։ Վերջին խոշոր հակամարտությունը՝ 44-օրյա պատերազմը, տեղի է ունեցել 2020 թվականին, երբ զոհվել է 6800 զինվոր», - գրում է The Guardian-ը՝ հիշեցնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման, ինչպես նաև այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների մասին:
Երեքշաբթի թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակում Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է Խաչանովին պատժել իր ուղերձի համար, սակայն Խաչանովն իր ուղերձներից ոչ մեկում չի հիշատակել Ադրբեջանը, փոխանցում է Tert.am-ը:
-
20:10
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
-
19:45
2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն
-
18:18
«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան
-
17:59
ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները
-
17:28
ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր
-
17:23
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին
-
16:40
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
-
16:34
ՌԴ-ն բանակցություններն «իր ձեռքը հավաքելու» փորձ է անում
-
16:31
Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հարցեր
-
16:27
Պեսկովը հերքել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը
-
16:25
Արցախում 5528 երեխա չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից
-
16:10
Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
-
16:10
Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցը. ի՞նչ շահեր է հետապնդում Կահիրեն
-
15:20
Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել. Փաշինյան
-
15:15
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:13
Եվրասիական կոնգրեսը և ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպումները տեղի կունենան հունիսին Սոչիում
-
14:20
Չավուշօղլու. Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել
-
14:10
Հայազգի երգչուհին կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ 2023» մրցույթում
-
13:36
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
-
13:36
Հայկական ավիաընկերությանն է միացել հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
15:40
Եղանակը Հայաստանում․ օդի ջերմաստիճանը կնվազի
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 2,57 կմ/ժ