15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Ըստ աղբյուրի, քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում բավարար փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն, հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար, պարտավոր լինելով՝
• կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը.
• կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը.
• ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը,
• առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը.
• ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը.
իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
-
01:27
ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում ուշադրության է հրավիրվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման խնդրին
-
01:04
Պուտինը կարող է մասնակցել «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը. Էրդողան
-
00:02
Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր
-
23:58
Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ (Sputnik Արեմենիա)
-
23:50
Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար
-
23:17
Թուրքիան ցանկանում է որքան հնարավոր է շուտ բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Էրդողան
-
22:21
ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել ԼՂ-ում
-
22:15
Կձևավորի՞ ՌԴ-Չինաստան զույգը նոր բևեռ
-
21:17
ԱԳ նախարարը աշխատանքային այցով կմեկնի Մալթայի Հանրապետություն
-
19:00
Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան
-
18:42
Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում լարվածությունը կհաղթահարվի. Լավրով
-
18:00
Իսրայելի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «միասին գործել Իրանի դեմ»
-
17:35
Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
-
17:13
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը բարդացնում է իրավիճակը
-
17:03
ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմում է Կիեւի ռեժիմի կողմից․ ԱԳ նախարար Լավրով
-
17:00
Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
-
16:54
Կաթողիկոսը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Եկեղեցու մտահոգությունները «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ
-
16:52
ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Ռիգայում
-
16:24
Ֆիքսված համացանցի և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունն Արցախում ժամանակավորապես անհասանելի է
-
16:18
Հրվ. Կովկասում օտարերկրյա միջամտությունը առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 2,06 կմ/ժ