ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զելենսկին վաղուց դադարել է լինել Պուտինի հնարավոր զրուցակիցը. Պեսկով

© Mikhail Metzel/TASS

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում էր պատերազմի, և նա վաղուց դադարել է լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանական զրուցակիցը։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկիի հայտարարությունն առ այն, որ ինքը «հետաքրքրված չէ» Պուտինի հետ բանակցություններով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք գիտենք, թե ինչ խոստումներով է Զելենսկին ընտրվել նախագահ, բացարձակապես դժվար չէ հիշել դրանք և հիշեցնել այն ընտրողներին, ովքեր Ուկրաինայում քվեարկել են նրա օգտին։Նա չլուծեց Դոնբասի խնդիրը, չկատարեց մինսկյան պայմանավորվածությունները, ավելին, ինչպես պարզվեց, չէր պատրաստվում դրանք կատարել, պատրաստվում էր պատերազմի: Ուստի, եկեք այսպես ձեւակերպենք, նա՝ ինքն է վաղուց դադարել լինել նախագահ Պուտինի հնարավոր հակառակորդը (քննարկումներ անցկացնելու առումով- ՏԱՍՍ խմբ.)»,- ասել է Պեսկովը: 

Հինգշաբթի բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ հետաքրքրված չէ Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցություններով։ 

Զելենսկին ավելի վաղ հրամանագրով արգելել էր Ռուսաստանի հետ բանակցությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: