ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հակառուսական քվեարկության մասին․ եթե պատասխանենք ամեն ելույթի, ապա ուժ չի մնա

Ռուսաստանը նպատակահարմար չի գտնում արձագանքել տարբեր անձերի և քաղաքական ուժերի «բղավոցներին»։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում քվեարկությունը մեկնաբանելու խնդրանքին, որի ընթացքում ադրբեջանական պատվիրակության երկու անդամներ՝ Էրքին Գադիրլին և Քոնուլ Նուրուլլաևան կողմ են քվեարկել ՌԴ-ի և Բելառուսի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին, փոխանցում է News.am։

«Պատկերացնո՞ւմ եք, թե քանի անձ կամ քաղաքական ուժ է վարժվում քաղաքական հռետորաբանության մեջ։ Յուրաքանչյուրին պետք է պատասխանե՞նք։ Ի՞նչ է, մենք պետք է պատասխանե՞նք յուրաքանչյուր բղավոցի կամ հառաչոցի»,-նշել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: