ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունից. Ռուսաստանում ՀՀ դեսպան

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդների տեղակայումից։ Այս մասին ՏԱՍՍ–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան

«Դուք գիտեք, որ միջպետական հարաբերություններում կարող են որոշ հարցեր լինել, որոնք քննարկվում, և որոնց համար լուծումներ են գտնում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ոչ ոք նրանցից չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի տարածաշրջան կատարած այցից հետո, չստորագրվեց, քանի որ հայկական կողմը ցանկանում էր այն վերջնական տեսքի բերել։ Այն մշակման փուլում է»,– ասել է նա։

Հարությունյանը նաև հերքել է որոշ քաղաքագետների և ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, թե Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ՀՀ-ին հանել ՀԱՊԿ-ից։

«Նմանատիպ մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն համատեքստում, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են այն պայմանագրով, որոնք ստորագրվել են, և այդ պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռ 90-ականներին, այժմ շարունակում են գործել։Դուք շատ լավ գիտեք, որ մեր առաջնորդների միջև տասնյակ հանդիպումներ և հեռախոսազրույցներ են եղել։ Վարչապետն (Նիկոլ Փաշինյանը,– խմբ.) արդեն նշել է, որ կազմակերպությունից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող, ընդհակառակը, մեր հարաբերությունները խորանում են»,– ասել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային կազմակերպությունների անդամ է, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը։ Ըստ Հարությունյանի` այս ամենը այն մարդկանց հայտարարություններ են, որոնք չեն հասկանում հայ–ռուսական հարաբերությունները։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն սրել առկա հակասությունները և աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: