ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել

bm.ge

Հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում, փոխանցում է News.am-ը:   

Համաձայնագիրը, որի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կկարողանան միջպետական սահմանը հատել առանց անձնագրի՝ անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերով, ստորագրել են Վրաստանի և Հայաստանի կառավարությունների ղեկավարներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունվարի 12-ին, հաղորդում է Sputnik-Գրուզիան։ 

Որոշման համաձայն՝ կառավարությունը հաստատել է «Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների միջև քաղաքացիների երկկողմանի անայցագիր տեղաշարժի մասին» ստորագրված համաձայնագիրը։

Որոշմամբ  արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է համաձայնագրի կնքման մասին տեղեկացնել Վրաստանի նախագահին և Խորհրդարանին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանի իշխանություններին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 2,57 կմ/ժ
10 C°
 
12°   
31.03.2023
   
01.04.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: