ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ու Իրանը գործարկել են SWIFT-ի նման բանկային համակարգ՝ պաշտպանված արևմտյան պատժամիջոցներից

Իրանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանը և Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ միացնելու իրենց բանկային հաղորդագրությունների համակարգերը, որոնց միջոցով կհեշտացվեն ֆինանսական և բանկային փոխանակումները, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Այսօր ստորագրվել է Իրանի և Ռուսաստանի միջև փոխկապակցման և ֆինանսական մեսենջերների մասին փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է նաև 13 այլ երկրի, որոնք ներկա են ռուսական շուկայում: Դա կհեշտացնի ֆինանսական և բանկային փոխանակումները: Այսուհետ բոլոր իրանական և բոլոր ռուսական բանկերի ֆինանսական մեսենջերները կապված են միմյանց հետ», - ասել է Իրանի ԿԲ-ի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ  Մոհսեն Քարիմին Թեհրանում Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:

«Համաձայն այս հուշագրի՝ իրանական և ռուսական բոլոր բանկերը կարող են ստանալ ստանդարտ բանկային հաղորդագրություններ», - հավելել է Քարիմին՝ ընդգծելով, որ հաղորդագրությունների համակարգը պաշտպանված է պատժամիջոցներից, քանի որ այն հիմնված է երկու երկրների ներքին ենթակառուցվածքի վրա:

Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչն իր հերթին ասել է. «Այս հուշագրի ամենամեծ առավելությունն այն է, որ ստորագրումից հետո արևմտյան պատժամիջոցները չեն կարող ազդել դրա վրա, և մեր ֆինանսական կառույցներն ավելի լայնորեն են կապվելու Իրանում գործող ֆինանսական հաստատությունների և կազմակերպությունների հետ», փոխացնում է Tert.am-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: