ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում հարազատները դիմավորել են 50 օր անց Արցախ վերադարձած երեխաներին

Ավելի քան 1,5 ամսվա բաժանումից հետո «Արցախի «Ասպարեզ» պարային ստուդիայի սաները հասել են Ստեփանակերտ: Արցախում մի խումբ ծնողներ ու հարազատներ  «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի մոտ են դիմավորել Երեւանից ժամանող սաներին, հաղորդում է News.am-ը: 

Գայանե Հակոբյանը Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքից է  հասել Ստեփանակերտ, որ րոպե առաջ տեսնի դստերը, Սիլվա Հովհաննիսյան էլ թոռանը խոստացել էր անձամբ գալ ու դիմավորել:

«Հայաստանում, ճիշտ է, երեխաներին ամեն ձեւի լավ նայում էին, բայց կարոտը  սպանում է մարդուն: Ինչչքան էլ փորձես օրդ լավ անցկացնել, միտքդ երեխայիդ հետ է: Ճիշտ է, ամեն օր խոսում էինք իրենց հետ, բայց էն չի: Հիմա չափից դուրս ուրախ ենք, որ վերջապես մեր երեխաները տուն կհասնեն»,-ասաց ԳԳայանե Հակոբյանը:

Ստուդիայի` Արցախում մնացած սաները փուչիկներով եկել էին դիմավորելու իրենց ընկերներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: