ՀՀ առողջապահության նախարարն ու ԱՀԿ գլխավոր տնօրենը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

այաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը.
- առաքելություն` տեղում իրավիճակը գնահատելու,
- անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,
- ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ:
Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաէներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են:
Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու: Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:
Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:
Նախարարը շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ-ի կողմից նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում:
-
00:27
Ռուսաստանը միաբան է Ադրբեջանի հետ։ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանի ժողովրդին. Մակրոն
-
23:12
Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին
-
21:33
ՌԴ խաղաղապահներն օգնում են ԼՂ–ում վստահության միջոցների ամրապնդմանը. Լավրով
-
20:35
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
-
20:15
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է, թե ներկա դրությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում
-
15:29
ԿԽՄԿ-ն ԼՂ-ում սկսել է գրանցել երեխաներին ու հարազատներին փնտրող մարդկանց
-
14:42
Վրաստանը պատրաստ է ՀՀ-ին և Ադրբեջանին ներգրավել «Խաղաղ հարեւանության նախաձեռնությունում». Ղարիբաշվիլի
-
13:37
Ստեփանակերտում ադրբեջանական զորք չկա․ Արցախի տեղեկատվական շտաբ
-
13:05
ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է Լևոն Քոչարյանին. նրա մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ
-
12:57
Ժամը 13:00-ին Կոմիտաս 38 հասցեից կմեկնարկի իրազեկման երթ․ Ազգային կոմիտե
-
12:53
Հայաստան ժամանած ԱՄՆ պատվիրակությունն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան
-
12:14
ՄԻՊ գրասենյակը սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին
-
11:23
Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում անվճար սնունդ կտրամադրվի
-
11:15
Արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ
-
11:01
ՌԴ խաղաղապահները 50 տոննա մարդասիրական բեռ են տեղափոխել Ստեփանակերտ
-
10:35
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
-
10:00
Արցախում գիշերն անցել է առանց ռազմական բախումների, պայթյունների կամ արկերի ձայներ չեն ֆիքսվել
-
22:54
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ
-
22:15
Եվրամիությունը մտադիր է ավելացնել Ադրբեջանից գազի ներկրումը
-
22:12
ՌԴ խաղաղապահներն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում են արձանագրել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
12:12
BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը
-
12:59
ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
16:01
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
19:15
BRICS-ի ընդլայնումը «չափազանց արևմտյան» աշխարհակարգը փոխարինելու փորձ է. Մակրոն
-
14:41
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:47
Շնորհակալություն, Ֆրանսիա
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 0,51 կմ/ժ