ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն

Փետրվարի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 2-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին, 7-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը և առավոտյան, 5-ին և 7-ին շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, 2-ի երեկոյան և 7-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան` 3-5մ/վրկ, փետրվարի 2-3-ին, 5-6-ին առանձին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: