ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեսկովը հերքել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը

© РИА Новости / Максим Блинов

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումները, թե ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այստեղեկությունը կեղծ է», - ասել է նա:

Պեսկովը նաև հերքել է այն պնդումները, թե Բերնսը հունվարին գաղտնի այցելել է Մոսկվա։

Հիշեցնենք, որ շվեյցարական Neue Zürcher Zeitung (NZZ) թերթը գրել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հունվարի կեսերին խաղաղության ծրագիր է առաջարկել Կիևին և Մոսկվային:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ըստ NZZ-ի, Բերնսիին ուղարկել է Կիև և Մոսկվա՝ խաղաղության դիմաց Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը ռուսական կողմին փոխանցելու առաջարկով։ Հրատարակության տվյալներով՝ երկու կողմերն էլ հրաժարվել են նման առաջարկից։

Հաղորդվում է, որ այս կերպ Բայդենը ցանկացել է խուսափել Ուկրաինայում տևական պատերազմից։ NZZ-ը նաև նշել է, որ միայն այն բանից հետո, երբ Բերնսը ձախողել է այս ծրագիրը, ամերիկացի առաջնորդը որոշել է Abraams տանկեր մատակարարել Կիևին։ Ըստ NZZ-ի՝ ուկրաինական իշխանությունները չեն ցանկանում իրենց տարածքի բաժանումը, իսկ Ռուսաստանի իշխանությունները վստահ են, որ «ամեն դեպքում, երկարաժամկետ հեռանկարում նրանք կհաղթեն պատերազմում»։

Սակայն ԿՀՎ-ի անանուն պաշտոնյան Newsweek-ին ասել է, որ NZZ-ի պնդումները «լիովին կեղծ են»: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Դավեթը հրապարակմանը ասել է, որ NZZ-ի հրապարակումը «ճշգրիտ չէ»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: