ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին:

Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, հանդիպման սկզբում Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ ՀԲ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է և ՀԲ-ի հետ աշխատանքները հատկապես վերջին շրջանում առավել ինտենսիվ բնույթ են կրում:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու ընթացիկ արդյունավետ համագործակցության ուղղությամբ ջանքերը:Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ավանդույթ դարձած արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի:

Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես ՀԲ-ի կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին և նախանշել են առաջիկա համատեղ գործողությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: