ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ն միասնական դաշինքով հանդես է գալիս որպես Ռուսաստանի թշնամի. Պեսկով

ՆԱՏՕ-ի երկրները, վերածվելով Ուկրաինայում հակամարտության մասնակիցների, միասնական դաշինքով արդեն հանդես են գալիս ոչ թե որպես Ռուսաստանի պայմանական հակառակորդներ, այլ թշնամիներ, դաշինքի հետախուզությունը օրը 24 ժամ աշխատում է Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Известия»-ի հարցազրույցում նա մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը ՌՀՍ պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին։ Պեսկովը նշել է, որ երբ փաստաթուղթը ծնվում էր, նկատի չեն առնվել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զինանոցները, որոնք իրենց հզորությամբ և ծավալով համադրելի չեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի զինանոցների հետ։ Բայց այն պահին, երբ ՆԱՏՕ-ն դե-ֆակտո վերածվել է Ուկրաինայում հակամարտության մասնակցի, իրավիճակը փոխվել է։

«Ըստ էության, այժմ ՆԱՏՕ-ն միասնական դաշինքով հանդես է գալիս արդեն ոչ թե որպես մեր պայմանական հակառակորդ, այլ թշնամի։ Նրանց հետախուզությունն օրը 24 ժամ աշխատում է մեր դեմ, նրանց սպառազինությունը, ինչպես ընդգծել է Պուտինը վերջերս տված հարցազրույցում, անվճար մատակարարվում է Ուկրաինա և կրակում մեր զինվորներին (էլ չեմ ասում այն մասին, որ կրակում է Ուկրաինայի քաղաքացիներին, ուկրաինական քաղաքներն ու գյուղերը), ընդունվում են պարտավորություններ և հավաքական որոշումներ նոր մատակարարումների, սպառազինության նոր խմբաքանակների մասին՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, դրանց տեխնիկական մակարդակը մշտապես բարձրացնելով»,- ասել է Պեսկովը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: