ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

44-օրյայի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, եթե օգտագործեին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ. Սերժ Սարգսյան

Մենք բանակ ունեցել ենք եւ մեր բանակը դա ապացուցել է 1992-1994 թվականին, ապացուցել է ընդհուպ մինչեւ 2018 թվականը: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է News.am-ը: 

Նրա խոսքով, երկրի կառավարիչները հաճախ փորձում են ինչ-որ բան համեմատել ավտոմեքենայի հետ. «Մեր բանակը «Մերսեդես» չէր, դա անկասկած, եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ այսօրվա «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել «добротный», նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր: Սրանք ասում են՝ այդ մեքենան լավը չէր, էս չէր, էն չէր, բայց մոռանում են, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը: Անխուսափելիորեն այդ մեքենան ձորն է ընկնելու եւ ընկել է ձորը: Փոխանակ հասկանան, որ պետք է վարել իմանալ, նորից խոսում են, որ բանակ չենք ունեցել»,-ասաց նա:

Անդրադառնալով նախկինում եւ հիմա բանակի վրա ծախսվող գումարներին, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Բոլոր այն թվերը փողի հետ կապված, որ իրենք հրապարակում են, միֆ է, հեքիաթ է: Որովհետեւ նույնիսկ սովորական քաղաքացին շատ լավ գիտի, թե ինչ արժեք ունի մեկ դոլարը 2023 թվականին, եւ ինչ արժեք է ունեցել 1994-ին, 2004-ին, 2014-ին:

Երկրորդ, որեւէ մեկը չի խոսում այն մասին, որ 2018-ից հետո Հայաստանը որեւէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել: Իսկ իմ պաշտպանության նախարար եւ նախագահ եղած ժամանակահատվածում մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն:

Երկրորդ հանգամանքը հետեւյալն է. մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք եւ ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով: Դրանք  ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

Խոսում են, որ զենք, զինամթերք չի եղել: Բա եթե հետեւում եք ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, տեսնո՞ւմ եք, որ ռուսական կողմն օգտագործում է բոլոր այնզ ենքերը, որ մենք ունեինք: Եթե դու չես օգտագործելու, եթե անգամ ատոմային ռումբ էլ ունենայինք, չէինք օգտագործելու, չէ՞: Բացի դրանից, զինամթերքի առումով, անձնակազմի առումով մենք 44-օրյա պատերազմում օգտագործել ենք 50 տոկոսի չափով, բա մյուս 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: