ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից

REUTERS/Irakli Gedenidze

«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը բողոքների համատեքստում որոշում է կայացրել Վրաստանի խորհրդարանից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչի մասին։ Այս մասին նշվել է քաղաքական միավորման հինգշաբթի հրապարակած հայտարարությունում, հաղորդում է News.am։

«Մենք տեսանք, որ ընդունված օրինագիծը տարաձայնություններ է առաջացրել հասարակությունում։ Ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսով և մոլորության մեջ գցել բնակչության որոշակի մասին։ Օրինագծին փակցվեց «ռուսական օրենքի» կեղծ պիտակ, իսկ դրա ընդունումն առաջին ընթերցմամբ հասարակության մի մասին ներկայացվեց որպես հեռացում եվրոպական գծից։

Ուշադրության առնելով վերոնշյալը՝ մենք, որպես իշխանություն, որը պատասխանատու է հասարակության յուրաքանչյուր անդամի առջև, որոշում կայացրինք անվերապահորեն հետ կանչել մեր հավանությանն արժանացած օրինագիծը՝ առանց որևէ վերապահման։

Երբ հուզական ֆոնը հանդարտվի, մենք ավելի լավ կբացատրենք հանրությանը, թե ինչի համար էր ընդունվել օրինագիծը և ինչու էր կարևոր ապահովել օտարերկրյա ազդեցության թափանցիկությունը մեր երկրում։ Մենք դրա համար կսկսենք հանդիպումներ ունենալ բնակչության հետ և լայն հանրությանը կհասցնենք ողջ ճշմարտությունը հարցի ամեն մի մանրամասնի մասին։

Մենք գործում ենք հատուկ պատասխանատվությամբ, որը՝ որպես կառավարող ուժ, կրում ենք հասարակության յուրաքանչյուր անդամի առջև։

Վրաստանը կպահպանի խաղաղությունը և կայունությունը և կշարունակի արժանապատվորեն շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրացական հասարակության սկզբունքային ընտրությունն է»,- նշվել է կուսակցության՝ կայքում տեղադրված հայտարարությունում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: