ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳՆ-ն նոր խոսնակ ունի

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ խոսնակի պարտականություններն այսուհետ կատարելու է Անի Բադալյանը:

«Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԳ նախարար պարոն Արարատ Միրզոյանին՝ օրինակելի առաջնորդության, համատեղ աշխատանքի ու ցուցաբերած վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ, բարձր պատասխանատվություն ու անհամեմատելի փորձառություն էր մեր երկրի համար շատ կարևոր այս մեկուկես տարվա ընթացքում դիվանագիտական առաջնագծում լինելը։ Մեկուկես տարի, որն անցավ կարծես մեկուկես վայրկյանում, բայց նաև մի ամբողջ կյանք էր։

Հեշտ չի եղել, բայց միասնական ջանքերով շարժվել ենք առաջ։ Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջև ծառացած բազում անվտանգային և այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար և, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչև հասնենք խաղաղ նավահանգիստ։

Շնորհակալ եմ ԱԳՆ ու տարբեր պետական գերատեսչությունների, ԶԼՄ-ների ու հասարակական սեկտորի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Իհարկե, մեծ շնորհակալություն ինձ հետ աշխատած ԱԳՆ մամուլի կուռ թիմին․ դուք մշտապես իմ մտքում ու սրտում եք»,- գրել է նա՝ շեշտելով, որ շարունակելու է դիվանագիտական ծառայությունս ԱԳՆ համակարգում։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: