ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիան ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ նրան միացած տարածքներով. Ասադ

Դամասկոսը ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ հանրաքվեի արդյունքներով նրան միացած տարածքներով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությամբ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությամբ, Խերսոնի և Զապորոժիեի մարզերով, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հայտնում է NEWS.am-ը:

«Իհարկե։ Ես ասում եմ, որ դրանք ռուսական տարածքներ են, և եթե անգամ  պատերազմը չլիներ, դրանք պատմական ռուսական տարածքներ են»,- ասել է Սիրիայի նախագահը՝ պատասխանելով ռուսական նոր սահմանների ճանաչման մասին հարցին։

Սիրիան, հիշեցրել է Ասադը, այդ շրջանները ճանաչել էր դեռևս մինչև դրանց Ռուսաստանին միանալը։

«Այդ հարցը մեզ համար պարզ է ամենասկզբից, և մենք չենք տատանվի մեր դիրքորոշման մեջ։ Սիրիայի դիրքորոշումը հստակ է և, միաժամանակ, վճռական, մենք համոզված ենք այդ հարցում, ոչ միայն հանուն Ռուսաստանի հետ բարեկամության, այլև որովհետև այդ տարածքները Ռուսաստանի տարածքներն են»,- ասել է Սիրիայի նախագահը։

Այս դիրքորոշումը, պետության ղեկավարի խոսքով, հիմնված է պատմական փաստերի վրա։

«Դրանք Ուկրաինային են հանձնվել, գուցե, մոտ 100 տարի առաջ, ես կարծում եմ, որ (Վլադիմիր) Լենինի ժամանակներում։ Դրանցում ապրում են ռուս քաղաքացիներ, և փաստերը տեղերում վկայում են այն մասին, որ դա ռուսական հող է։ Մենք համոզված ենք մեր դիրքորոշման մեջ»,- ասել է Ասադը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: