ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարները հավաքվել են Անկարայում կայանալիք գագաթաժողովին

Անկարայում այսօր տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովը։ Դրան մասնակցում են անդամ և դիտորդ երկրների ղեկավարները։ Նրանք կքննարկեն արտակարգ իրավիճակների հետևանքների հետ կապված հարցերը և մարդասիրական օգնության տրամադրումը։

Նախորդ երեկոյան այնտեղ են ժամանել Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի նախագահները։ Գագաթաժողովին կմասնակցեն նաև դիտորդ երկրների՝ Թուրքմենստանի և Հունգարիայի, ինչպես նաև համաշխարհային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ղեկավարները։

Միջոցառման օրակարգում ընդգրկված են արտակարգ իրավիճակներում կառավարման հարցերը։ Մասնակիցները կխոսեն նաև այնպիսի կարևոր թեմայի մասին, ինչպիսին է բնական աղետների դեպքում մարդասիրական օգնության տրամադրումը։ Դիտարկվելու է նաև Թյուրքական ներդրումային հիմնադրամի գործունեությունը։

Նախատեսվում է, որ գագաթաժողովի արդյունքներով Անկարայի հռչակագիր կստորագրվի։

Գագաթաժողովը որոշվել է անցկացնել փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո, որոնց զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 48 հազարը։

Ինչպես «Անադոլու»-ին տված հարցազրույցում ասել է ԹՊԿ-ի գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը, գագաթաժողովի թեման պատահական չէ. կազմակերպության անդամները միշտ առաջնորդվում են «Մեր ուժը միասնության մեջ է» սկզբունքով։

Նա հիշեցրել է, որ թյուրքական երկրները, համաշխարհային հանրության այլ անդամների հետ միասին, երկրաշարժից հետո օգնության են հասել Թուրքիային, այդ թվում՝ փրկարարներ ուղարկել ողբերգության վայր։

Այժմ նրանք շարունակում են աջակցել տուժած շրջաններին՝ վրաններ մատակարարելով և դաշտային հոսպիտալներ բացելով։ Գլխավոր քարտուղարը հավելել է, որ գագաթաժողովում քննարկվելու է Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ստեղծման հարցը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: