ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքն ակտիվ աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու համար. Լավրով

© AP Photo/Alexander Zemlianichenko, Pool

Արևմուտքն ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու ուղղությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան

Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի և այլ երկրների հետ տարածաշրջանում առաջ է տանում այդ ձևաչափը։ Վրացական կողմը դեռ մտածում է միանալու մասին, և Թբիլիսիի համար դռները բաց են, չնայած նախորդ առաջին հանդիպմանը։ Այժմ մասնակիցները մտածում են երկրորդը կազմակերպելու մասին։

«Արևմուտքն արդեն ակտիվ աշխատում է այս կառույցը քայքայելու ուղղությամբ, որը նոր է սկսել ծավալվել։ Արևմուտքը փորձում է հարավկովկասյան 3 հանրապետություններին պարտադրել ԵՄ–ի և ԱՄՆ–ի ծառայությունները։ Այդպիսով նա ներկայացնում է իր հավակնությունները` պնդել սեփական գերիշխանությունը ամենուր, իր սահմաններից հեռու` ուղղակիորեն ոտնահարելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի 3 ամենամոտ հարևանների օրինական շահերը։ Նկատի ունեմ Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին»,– նշեց Լավրովը։

Աշխարհաքաղաքական այս մտահղացումներին զուգահեռ, Արևմուտքին ֆինանսապես աջակցում են տարբեր ՀԿ–ներ, որոնք զբաղվում են միջոցառումներով, նոր «գունավոր հեղափոխության» նախապատրաստմամբ։ Այդ բոլոր ՀԿ–ները հայտնի են։

 «Նրանք հրապարակավ պաշտպանում են Արևմուտքի շահերը` փորձելով վարկաբեկել Ռուսաստանի և Իրանի գործողությունները։ Ուստի Հարավային Կովկասի շուրջ երկխոսության զարգացման, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի մեծ մասի ոչ մի հնարավորություն և անհրաժեշտություն չեմ տեսնում»,– նշեց Լավրովը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: