ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանի զինված ուժերի զինծառայողի գերեվարման մասին ՀՀ ՊՆ-ի տեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ մարտի 21-ին Հայաստանի զինված ուժերի զինծառայողը ավտոմեքենայով մոլորվել եւ հայտնվել է Ադրբեջանի զինուժի դիրքերի կողքին եւ գերի է ընկել, իրականությանը չի համապատասխանում»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, փոխանցում է News.am-ը: 

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ զինվորականները գտնվում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։

Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայող Մ.Գ.-ն մարտի 21-ին, ժամը 12:20-ի սահմաններում, մարտական հենակետ սնունդ հասցնելիս վատ տեսանելիության եւ մառախուղի պայմաններում, ըստ նախնական տվյալների, մոլորվել եւ ավտոմեքենայով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

«Անմիջապես սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում զինծառայողի ներկայությունը եւ վերադարձը հաստատելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: