ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով

© Sputnik / Михаил Воскресенский /

Ազգությամբ հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: 

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ օրերս «Соловьев Live» ռադիոհաղորդման ժամանակ  Բաղադասարովն անդրադարձել է Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև առաջիկայում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին:

«Մենք որոշակի ուժեր ոտքի կհանենք Թուրքիայում և կվերադարձնենք այն, ինչ պատմականորեն մեզ է պատկանում ՝ Կ. Պոլիսը», - ասել է Բաղդասարովը եթերում։

Ըստ Բաղդասարովի՝ Թուրքիան այժմ թուլացել է տնտեսական ճգնաժամի և երկրաշարժի հետևանքով, ուստի Ռուսաստանը պետք է օգտվի դրանից և վերադարձնի այն, ինչը պատմականորեն իրեն է պատկանում։ 

Նա նաև կոչ է արել Թուրքիային վտարել Կենտրոնական Ասիայից, նվազեցնել Անկարայի ազդեցությունն Ուկրաինայում և Հարավային Կովկասից։

«Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի եկեղեցու վրա»,-ասել է նա:

«Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ և մեր տարածքների վերադարձով»,- հավելել է Բաղդասարովը։

Առահասարակ թուրքական լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում են պահում  Բաղադասարովի ելույթները Թուրքիայի մասով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: