ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը։ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբընդունվեց խորհրդականների 68 կողմ և 31 դեմ ձայներով, փոխանցում է Sputnik-ը։
Նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ նման որոշում են կայացրել` ելնելով ֆինանսական համակարգի հետագա կայունությունից և ժամանակակից աշխարհում նկատվող տնտեսական, քաղաքական և ֆինանսական անկայունություն առաջացնող ռիսկերից։ Նրա խոսքով` այս նախագծի միջոցով մտադիր են ավելի կտրուկ պայքարել դոլարիզացիայի, «արժութային մտածելակերպի» դեմ և մեղմել ռիսկերը։
Հարցը քննարկվել է ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության ներկայացուցիչների հետ: Ըստ ՔՊ–ական պատգամավորի` այս որոշումը չպետք է խնդիրներ ստեղծի քաղաքացիների համար, հնարավոր բացասական ազդեցությունն էլ պետք է շատ աննշան լինի։
Վերջին շրջանում աճել է եվրոյով և դոլարով վարկերի տրամադրման ծավալը, և եթե այդ արժույթների փոխարժեքը կտրուկ բարձրանա, վարկառուները լուրջ խնդիրների կբախվեն։
Այս պահին արտարժութային հիփոթեքային վարկ ունի 8 հազար քաղաքացի, սակայն այդ ցուցանիշը հիփոթեքային բումի ֆոնին կարող է կրկնապատկվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: