ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությանը. Պատել

Լրագրողը ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելին խնդրել է բացատրել, թե ինչու է պետքարտուղարը Երևան և Բաքու զանգերի ժամանակ կողմերին առաջարկել ԱՄՆ-ի հետագա օգնությունը խաղաղ բանակցություններին այն դեպքում, երբ անցյալ շաբաթ տարածաշրջանում էր ավագ խորհրդականը, որը համագործակցել է կողմերի հետ, հաղորդում է 1lurer.am։

«Նա առաջարկել է իր շարունակական աջակցությունը ԱՄՆ-ի օգնությանն այս գործողություններում, մի բան, որին մենք հավատարիմ ենք: Եվ դա շնորհիվ պետքարտուղար Բլինքենի, դեսպան Ռիքերի և այժմ Լու Բոնոյի աշխատանքի»,- պատասխանել է Պատելը:

Լրագրողը հարցրել է նաև՝ արդյոք պետքարտուղարը բարձրաձայնե՞լ է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները:

Պատելն ասել է, որ չի պատրաստվում խորանալ դիվանագիտական պարտավորությունների մեջ, միաժամանակ նշել է, որ ամերիկյան կողմը մարդու իրավունքների խնդիրը պարբերաբար բարձրացնում է բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: