ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

AP Photo/Julia Nikhinson

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին նա տեղեկացրել է այսօր` Սենատում ելույթի ժամանակ, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ 

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև խոսել է այցելության նպատակի մասին։ Նրա խոսքով` Հայաստանում և Ադրբեջանում քննարկվելու է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը։

«Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը։ Այն սրում է լարվածությունը։ Ես մտադիր եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երևան, որպեսզի տեղ հասցնեմ այդ միտքը», - հայտարարել է ԱԳ նախարար Կոլոննան։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: