ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք մարտական պատրաստվածության վրա ավելի շատ զենք ենք օգտագործել, քան իրենք ձեռք են բերել. Սերժ Սարգսյան

Մենք մարտական պատրաստության ուղղությամբ ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան ՀՀ ներկայիս կառավարությունը ձեռք է բերել այդ երկու տարիների ընթացքում։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ նախկին իշխանությունները զենք գրեթե ձեռք չեն բերել, փոխանցում է News.am-ը: 

«Իհարկե լկտի սուտ է, եւ ընդհանրապես պետք է ասեմ, որ Հայաստանի ներկա կառավարիչների ուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Նրանք կարող են առանց ամոթի մի նշույլի նայել դիմացինի աչքերի մեջ եւ ստել։ Իմ կարծիքով՝ նրանք ընդամենը երկու ճշմարտություն են ասել. առաջինն այն էր, որ ասացին՝ իրենք իրենց գժի տեղ կդնեն եւ Մադրիդյան սկզբունքները վարի կտան եւ այդ մոտեցումներով չեն առաջնորդվի, ինչը արեցին, երկրորդը, որ պատերազմի առաջին օրը նրանք հայտարարեցին, որ ինչ էլ լինի իրենք իրենց պարտված չեն համարի։ Այդ երկու հայտարարությունները տեսաք՝ ինչ արհավիրքներ բերեցին մեր երկրին։

Իր նշած տարիներին մենք երեւի թե մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան իրենց ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում։ Մենք ունեինք միակը տարածաշրջանում S-300 դիվիզիոններ, մեծ հեռահարության հրթիռներ, ձեռք էինք բերել հարյուրից ավելի ծանր զրահատեխնիկա, ժամանակակից հարյուրավոր հակաօդային պաշտպանության միջոցներ, տասնյակ հազարներով մեծ տրամաչափի զինամթերքներ, հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել, չեմ խոսում «Իսկանդերի» կամ այլ հզոր զենքերի մասին։ Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել՝ 3 ինքնաթիռ, որոնք այդպես էլ օգուտ չտվեցին, մի քանի տասնյակ հին, այլեւս իր արժեքը կորցրած АКА-ներ. ուրիշ ի՞նչ են ձեռք բերել»,- ասաց երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ 2018-2020 թվականներին ավելի շատ գումարներ են հատկացվել պաշտպանության ոլորտին, բայց արդյո՞ք այդ հատկացված գումարները նպատակային են օգտագործվել, թե՞ մսխվել են. «Այո, փոքր հնարավորություններ ունեինք գնումներ կատարելու, բայց մեզ նաեւ մեծ հնարավորություններ ունեինք, եւ դրանք մինչեւ վերջ օգտագործել ենք՝ ռազմատեխնիկական աջակցություն ստանալու համար»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: