ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն խոստացել է պատասխանել, եթե հաստատվի, որ Բելառուսը ՌԴ միջուկային զենք է տեղակայում իր տարածքում

Եվրամիությունը խոստանում է պատասխանել, եթե Բելառուսի իշխանությունները հաստատեն Ռուսաստանի կողմից իր տարածքում տակտիկական միջուկային զենքի տեղակայումը։ Panorama-ի հաղորդմամբ այդ մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

«Մենք Բելառուսի կողմից հաստատում չենք տեսել, եթե դա տեղի ունենա, ապա, իհարկե, կլինեն հետևանքներ, դա կնշանակի էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը և անպատասխան չի մնա»,-ասել է նա։

Հարցին, թե ինչ նոր պատժամիջոցներ կարող են լինել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ, Ստանոն պատասխանել է. «Նախ, շատ կարևոր է հրաժարվել այս հայտարարությունը և տեսնել, թե ինչ կասի Ալեքսանդր Լուկաշենկոն»: Արտաքին ծառայության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ պատժամիջոցների կիրառման գործընթացը գաղտնի է։

Ինչպես շաբաթ օրը «Россия-24» հեռուստաալիքի եթերում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 1-ին ավարտում է Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստի կառուցումը։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն արդեն Բելառուսին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրող լինել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: