ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գոհ եմ ֆուտբոլիստների մոտեցումից. Ալեքսանդր Պետրակով

Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

(հարցեր Վահան Բիչախչյանին)

-Վահան, հասկանալի է, որ պաշտոնական և ընկերական խաղերը շատ են տարբերվում: Ինչպիսի
՞ տրամադրվածություն է կոնկրետ Կիպրոսի հետ խաղից առաջ:
-Չեմ կարծում, որ հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կան: Միանշանակ մարտական ենք տրամադրված, քանի որ խաղում ենք մեր երկրպագուների և մեր ազգի համար: Խաղալու ենք հաղթանակի համար:

-Թուրքիայի դեմ խաղում փոխարինման դուրս եկաք 70-րդ րոպեին և հարձակման գծում սրություն հաղորդեցիք: Ֆիզիկապես պատրա՞ստ եք վաղվա խաղում 90 րոպե անցկացնել խաղադաշտում:
-Այո՛, միանշանակ պատրաստ եմ: Մարզիչը կորոշի, թե որ մեկնարկային կազմը դուրս կգա խաղադաշտ, բայց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստ եմ հավաքականում խաղալու:

(հարցեր Ալեքսանդր Պետրակովին)

՞նչ կարծիք ունեք մրցակցի մասին: Եվ հետաքրքիր է, թե որքանով է թիմի մոտ ստացվել հոգեբանորեն վերականգնվել ցավալի պարտությունից հետո: 

-Երեկ վերականգնողական մարզում ենք անցկացրել՝ 2 խմբով: Այն ֆուտբոլիստները, որոնք ամբողջական հանդիպում էին անցկացրել կամ փոխարինման էին մտել, թեթև ռեժիմով են մարզվել: Թե ինչքանով են հասցրել վերականգնվել, կիմանանք այսօր՝ մարզումից հետո. հատուկ ցուցիչներ կան, որոնք դա ցույց են տալիս: 
Ինչ վերաբերում է Կիպրոսի հավաքաանին, ապա այն բավականին լավ, եվրոպական միջին կարգի թիմ է: Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում վատ տեսք չունեին: 

-Թուրքիայի հավաքականի դեմ խաղի վերաբերյալ ձեր կարծիքը: Եվ ի՞նչ կանոնակարգով եք խաղալու վաղը:

-Մրցակցի գրեթե բոլոր ֆուտբոլիստներն իրենց դիրքերում մի փոքր գերազանցում էին մեր ֆուտբոլիստներին, բայց մեր տղաները նվիրվածության հաշվին կարողացան մի փոքր չեզոքացնել կարգերի տարբերությունները: Թուրքիայի դեմ խաղում վիճելի դրվագ կար, երբ Տարոն Ոսկանյանին գցեցին տուգանային հրապարակում, այդ դրվագում 11 մետրանոց պետք է նշանակվեր, բայց մրցավարը նույնիսկ չդիմեց VAR-ի օգնությանը: 
Ինչ վերաբերում է կանոնակարգին, ապա վաղվա խաղում հնարավոր է կատարել 6 փոփոխություն: Եթե նույնիսկ մենք պայմանավորվեինք ավելի շատ փոփոխություններ անելու վերաբերյալ, ապա խաղն այլևս պաշտոնական ընկերական բնույթ չէր կրի: Այդ իսկ պատճառով պայմանավորվածությունը 6 փոփոխության շրջանակում է: 

-Մեր հավաքականը խաղալո՞ւ է  կարճ ու միջին տարածությունների փոխանցումներով ֆուտբոլ: Ըստ Ձեզ հավաքականը խաղային ի՞նչ ձեռագիր պետք է ունենա և արդյո՞ք Կիպրոսի դեմ խաղում կտեսնենք նորամուծություններ:

-Բնականաբար կարճ ու միջին փոխանցումներով խաղալու համար պետք են համապատասխան կարգի ֆուտբոլիստներ: Որպես մարզիչ՝ ես նույնպես կցանկանամ խաղալ կարճ փոխանցումներով, տիրել գնդակին խաղաժամանակի մեծ մասը, պաշտպանությունից դուրս գալ միայն փոխանցումներով, բայց դրա համար պետք են համապատասխան կարգի ֆուտբոլիստներ: Դրա համար նաև պետք է ժամանակ, որպեսզի կարողանանք նման խաղաոճ ներդնել հավաքականում: 

-Սա Հայաստանի ազգային հավաքականի ղեկին Ձեր առաջին ընկերական հանդիպումն է և ավելի շատ ֆուտբոլիստների փորձարկելու հնարավորություն է: Շատ փորձարկումներ և փոփոխություններ սպասե՞նք մեկնարկային կազմում:

-Այո, կլինեն որոշակի փոփոխություններ: Ես ինքս դեռ պետք է հասկանամ՝ ֆուտբոլիստներից ով և որքանով է հոգեբանորեն պատրաստ այդպիսի խաղերի: Օրինակ, Գեորգի Հարությունյանի հետ խաղից առաջ խոսակցություն եմ ունեցել, բացատրել եմ՝ ինչպես պետք է խաղա և ֆուտբոլիստին հաջողվեց հաղթահարել այդ հուզմունքը և լավ խաղ ցուցադրել:

-Ինչպե՞ս եք գնահատում թիմի խաղային կարգապահությունը: 

-Ընդհանուր առմամբ գոհ եմ թե՛ խաղային կարգապահությունից, թե ՛ ֆուտբոլիստների մոտեցումից, բոլորի հետ էլ խոսել եմ արդեն: Հանդերձարանում էլ , երբ որ խոսում եմ, շատ կարևոր է տեսնել, որ արձագանքը նորմալ է: Վաղվա խաղի հետ կապված, համեմատելով Թուրքիայի հավաքականի դեմ խաղի հետ, որը այնպիսի մրցակից էր, որը գրգռում էր բոլորին, Կիպրոսի հետ խաղն այլ բնույթ ունի: Հուսով եմ, որ նորմալ մոտեցում կլինի: Ես դեռ նոր եմ ծանոթանում բոլորի հետ, փորձում եմ հասկանալ նրանց մոտեցումները: Բայց կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ գոհ եմ ֆուտբոլիստների մոտեցումից: Նրանք բոլորը հասկացող տղաներ են:

-Առաջին հարցս վերաբերում է Ժորդի Արարատին, ով խաղում է Կոլումբիայում: Նա նախնական հայտացուցակում էր, բայց այդպես էլ չժամանեց Երևան: Եվ ինչպե՞ս եք գնահատում Ժիրայր Շաղոյանի ֆիզիկական պատրաստվածությունը, ով այդպես էլ հայտացուցակում չհայտնվեց: 

-Ժորդի Արարատը, բնականաբար, եղել է նախնական հայտացուցակում, որովհետև Համբարձումյանը չէր կարող մասնակցել հանդիպմանը: Ես նայել եմ նրա ելույթները Կոլումբիայում, տեսել եմ՝ ինչ սխեմայով են խաղում, ցանկացել եմ հրավիրել նրան, բայց Արարատը նշել է, որ հիմա իր համար ծանր շրջան է, ցանկանում է ամրապնդվել ակումբում և այդ պատճառով չի կարողանա միանալ, բայց հաջորդ անգամ անպայման կփորձի գալ: Ես պատասխանել եմ, որ հաջորդ անգամը կարող է չլինել: 

Ինչ վերաբերում է Շաղոյանին, ապա ես նախընտրել եմ հայտացուցակում ներառել Էդգար Բաբայանին, որովհետև նրան էլ ծանոթ չէի, բայց որպես լեգիոներ հրավիրել էի: Բաբայանը Ռաններսում էլ չի խաղում, մարզավիճակը այն չէ: Բացի այդ այս հարցը շատերին էր հետաքրքրում: Բաբայանը հավաքականի ճամբարից հեռացել է, որովհետև պիտի իր զավակը ծնվեր:

Ինչ վերաբերում է Շաղոյանին և Սերոբյանին, որոնք հայտացուցակում չէին, ես նրանց հետ խոսել եմ, բացատրել եմ: Շատ գոհ եմ նրանց մարդկային որակներից: Համարում եմ, որ Հայաստանի հավաքականի ապագան են այդ ֆուտբոլիստները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: