ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի, եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի Հայաստանի վրա․ Բաքվի արձագանքը չի ուշացել

Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Deutsche Welle-ի հետ զրույցում հայտնել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:  

«Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն իսկ հաջողված է», - ասել է Ռիտերը՝ հավելելով, որ հայերը շատ ուրախ են Եվրամիության դիտորդների ներկայությամբ:

Սակայն ԵՄ առաքելության ղեկավարը նաև շտապել է զսպել ակնկալիքները՝ շեշտելով, որ դիտորդները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք, հետևաբար, նրանք չեն կարող արձանագրել, օրինակ՝ հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։

«Մենք չենք կարող միջամտել։ Մենք մեր տրամադրության տակ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ», - ասել է Ռիտերը։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Մարկուս Ռիտերի հայտարարությունը:

Նա նշել է, թե Մարկուս Ռիտերի հայտարարությունները իբր հիմնված են հայկական կողմի կեղծ պնդումների վրա։

Հաջիզադեն հավելել է, որ այդ առաքելությունը չպետք է չարաշահվի, որպեսզի վնաս չհասցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: