ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քրիս Հոլդենն իրավական հարցերով հանձնաժողովին է ներկայացրել AJR 1 միջոցը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակումը և Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել արցախահայերին օգնելու համար: Այս մասին հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:

«2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շարունակում է լիակատար շրջափակման մեջ պահել միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հետ, որն ավելի քան 120 հազար էթնիկ հայերի հայրենիքն է: Շրջափակումն ամբողջությամբ խզում է Արցախի միակ հումանիտար կյանքի ճանապարհը դեպի Հայաստան՝ խոչընդոտելով սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և այլ կարևոր մարդասիրական պաշարների տեղափոխումը տարածաշրջան», - ասել է Հոլդենը:

Քաղաքական գործիչը հավելել է, որ Կալիֆորնիայում է ապրում ամերիկահայերի մեծ համայնք, որոնցից շատերի հարազատները և ընկերները տուժում են շարունակվող շրջափակումից:  

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկատվության՝ Կալիֆորնիայի նահանգային խորհուրդն այսօր ավելի ուշ կքվեարկի AJR 1 միջոցի շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: