ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 11,3 տոկոս

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին, Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործելակերպին, տարածաշրջանում խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային պատշաճ երաշխիքային մեխանիզմների գործարկման հարցին:

Վարչապետը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ ըստ տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ Հայաստանում առևտրի շրջանառությունն աճել է մոտավորապես 18 տոկոսով, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև հենց թափանցիկ, այսինքն՝ երևացող առևտրի ցուցանիշ է։ «Ուզում եմ արձանագրել նաև, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 79,5 տոկոսով, ընդ որում արտահանումը 2,1 անգամ, իսկ ներմուծումը 163 տոկոսով։ Շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս, առևտուրը՝ 18,2 տոկոս, ծառայությունները՝ 21 տոկոս։ Արդյունաբերության աճը 0,7 տոկոս է փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, իսկ հունվար, փետրվարի ցուցանիշներով 1 տոկոս։ Մենք խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և ավելի տեսանելի աճ արձանագրել, և խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ: Մենք ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել և ավելացնել»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ հունվար, փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. «Ուզում եմ արձանագրել, որ արդեն երկու ամիս մենք ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում։ Մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տնտեսական ակտիվության տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը, որն արձանագրված է 2021-2026թթ Կառավարության գործունեության ծրագրի մեջ: Մենք տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովենք և մենք պետք է հետևողականորեն աշխատենք այս ուղղությամբ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: