Ապրիլի 1-ից կգործի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացմանը և նշել, որ դրա վերաբերյալ քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ խնդիր է դրվել, որ պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոպատասխանատվության պարտադիր ապահովագրությունը պետք է իրականացվի մրցութային կարգով: «Մենք հետազոտել և տեսել ենք, որ այդտեղ կան պրոբլեմներ, որովհետև, ըստ էության, գներն ի սկզանե են սահմանված և շուկայական մոտեցում չկա: Դրանից հետո ես հանձնարարել էի կառուցակարգերը բարեփոխել այնպես, որ ավտոապահովագրությունները տեղի ունենան բացառապես մրցութային կարգով: Եվ ահա այս ճանապարհին, կարծում եմ, բավականին լավ որոշումներ ենք կայացրել, շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները երթևեկության կանոնների պահպանման դեպքում,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ 2023-ի ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։ «Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է, որովհետև կարծում ենք, որ արդեն բյուրոն թե՛ տեխնիկապես, թե՛ իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցմանը։ Ավտոսեփականատերերի համար ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում, որը նախկինում չենք ունեցել։ Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը։ Երկրորդ` գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները։ Օրինակ` մենք ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար կամ մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար։ Այդ կառուցակարգերն այլևս չեն գործելու, այլ գործելու է ազատ շուկայական մեխանիզմ, վարորդի անհատական տվյալները ձևավորելու են այն սակագինը, որը ինքը վճարելու է ԱՊՊԱ համար: Քաղաքացիներն այսուհետ առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկը։ Ըստ այդմ, կարող են ընտրել իրենց համար լավագույ գին/որակ հարաբերակցությունը»,- նշել է ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանի խոսքով՝ եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար գները կթանկանան. «Սա չի վերաբերում բոնուս-մալուսի կիրառմանը, այլ վերաբերում է բազային պայմանագրին: Բնականաբար բոնուս-մալուսի հետ կապված հարցերը կառաջանան անհատական տվյալները մուտքագրելուց հետո, գինը կձևավորվի այդ երկուսի համադրան արդյունքում»։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 23 տոկոսը կվերաբերի այն քաղաքացիներին, ովքեր առանձնապես նախանձախնդիր չեն երթևեկության կանոնները պահպանելու հարցում. «Այստեղ կարծում ենք, որ ինչ որ առումով անհատական մոտեցումներն ավելի ճիշտ են։ Իհարկե, դա կապված կլինի նաև մեքենայի ձիաուժի և ամենատարբեր հանգամանքների հետ։ Ընդհանուր առմամբ այս փոփոխությունները հնարավորություն են տալիս նաև որակական փոփոխությունները քաջալերել, այդ թվում ավտոպարկի տրամաբանության և նաև վարքագծային առումով։ Կարծում եմ՝ շատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է և ամենակարևորը՝ այլևս որևէ պետական հիմնարկ չունի որևէ խոչընդոտ ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացնել բացառապես մրցութային կարգով: Հույս ունեմ, որ մենք այս թեման մեկընդմիշտ փակեցինք. այլևս որևէ պետական գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,- ասել է վարչապետը
-
05:53
Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
-
21:35
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ Արցախի ԱԱԾ
-
20:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը
-
20:23
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը
-
20:10
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
-
19:32
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ
-
18:31
Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
-
18:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
-
18:15
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
-
16:52
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
-
16:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 ասիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:45
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
-
15:40
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
-
15:14
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
-
14:27
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
-
14:09
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
-
14:02
Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հաղթահարել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
-
13:48
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Պուտինը ՝ Փաշինյանին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 1,54 կմ/ժ