ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարածաշրջանում պատերազմ չի սկսվի. Իրանի ՊՆ ղեկավարը՝ հայ-ադրբեջանական լարվածության մասին

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի, և Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության նկատմամբ պարզ է։ Այս մասին գրում է irna.ir կայքը, փոխանցում է Tert.am:

Աշտիանին այս հայտարարությունն արել է չորեքշաբթի Թեհրանում կառավարության նիստի շրջանակում՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբում վերջին հանդիպումներից հետո Իսլամական Հանրապետությունը հայտարարել է իր հաստատակամ դիրքորոշումը՝ երկիրը չի ընդունի տարածաշրջանային աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն, ընդգծել է նախարարը։

Կովկասյան տարածաշրջանում զարգացումները հատուկ իրադարձություն չեն կանխատեսում, եզրափակել է Իրանի պաշտպանության նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    03.03.2024
    11°   
    04.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: