ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաշինգտոնը շարունակում է կապ պահպանել ԼՂ-ում հակամարտող կողմերի հետ․ Քըրբի

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շուտով կձևավորվի վերջնական զինադադար, նաև կշարունակի կապ պահպանել հակամարտող կողմերի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին, հաղորդում է News.am-ը։ 

«Տեղեկություններ են ստացվել, որ ռազմական գործողությունները [Ղարաբաղում] դադարեցվել են կամ շուտով կդադարեցվեն։ Եթե ​​այս ծրագիրն իրականանա, ապա, իհարկե, սա դրական զարգացում կլինի»,- ասել է նա։

Քըրբին հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվորեն համագործակցել հակամարտության բոլոր կողմերի, ինչպես նաև իր գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները նաեւ ուշադիր հետեւում է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի զարգացմանը։ Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնը միշտ հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մշուշ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    12°   
    06.12.2023
    12°   
    07.12.2023
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: