ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Գերի Փիթերսը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին, հայտնում է ՀՀ կառավարությունը։

Վարչապետը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում պարոն Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` ստեղծված խնդիրների հաղթահարման գործում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով: 

 Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    03.03.2024
    11°   
    04.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: