ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թ․Գուզենկովա․ Հայաստանի համար չափազանց կարևոր է գտնել իր ուրույն տեղը ԵԱՏՄ-ում

Թամարա Գուզենկովա

Ռազմավարական հետազոտությունների ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ, Մերձավոր հարևանության երկրների հարցերի հետազոտության կենտրոնի ղեկավար
 

Հայաստանն արդեն ԵԱՏՄ լիիրավ անդամ է։ Ինչպե՞ս դա, ըստ Ձեզ, կանդրադառնա Միության վրա։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն տարբեր որոլտներում անդամների  միջև համագործակցության արդյունավետության բարձրացման համար։

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շատ կարևոր իրադարձություն է։ Հայաստանը հունվարի 1-ից անցավ հարաբերությունների լիովին այլ որակի։ Այն դարձավ երիտասարդ, բայց ինտեգրացիոն միության անդամ, և  դա, իհարկե, Հայաստանի զարգացման նոր փուլ է։ Հույս ունեմ, որ այն հաջողությամբ կպսակվի և նման կորևոր որոշման արդյունքները տեսանելի կդառնան Հայաստանի բնակչության համար մոտ ապագայում։

Արդեն այժմ կարող ենք ուշադրություն դարձնել, որ լիովին այլ պայմաններ են ստացել աշխատանքային միգրանտները, որոնք աշխատանքի են մեկնում Ռուսաստան։ Պայմանները նրանց համար զգալիորեն հեշտացվել են։ Հույս կա, որ շատերը, ով գումար է վաստակում Ռուսաստանում, կկարողանա դա անել նույնիսկ պատժամիջոցների ստեղծած ծանր պայմաններում, որոնք անդրադառնում են նաև Ռուսաստանի ամենամոտ գործընկերների վրա։

Նաև ուժի մեջ է մտել մաքսային ազատականացման ռեժիմը, հայ գործարարներն ազատվել են մաքսերից, և հույս ունեմ, որ արդեն մոտ ապագայում կզգան դրա արդյունքները։ Բացի այդ, Հայաստանը գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ և դա ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Խելամիտ է թվում, որ ԵԱՏՄ մյուս երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում ձեռք  է բերվել ապրանքների «տրանզիտային ռեժիմի» շուրջ համաձայնություն՝ դրանք դասակարգվում են որպես միջազգային, չեն ստուգվում սահմանին և հատում են այն՝ հասնելով հասցեատիրոջը։

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ուրույն տեղ է զբաղեցնում երկիրն ինտեգրացիոն միությունում և ինչ դեր կարող է ստանձնել։ Այդ իմաստով Հայաստանի համար շատ կարևոր է գտնել այն յուրօրինակն ու անկրկնելին, ինչը բնորոշ է միայն իրեն և ինչը կարող է կարևոր լինել ԵԱՏՄ-ի համար, ինչի շնորհիվ Հայաստանը կընկալվի որպես կարևոր գործընկեր։

Վերջին շրջանում ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է աշխատուժի միասնական շուկայի ձևավորման հարցը։ Հայերն ակտիվ ներգրավվածություն ունեն շինարարության ոլորտում և, ի դեպ, դա հայերի համար նաև որոշակիորեն ավանդական զբաղմունք է։

Դեկտեմբերին նախագահները քննարկում էին ծառայությունների սեկտորալ շուկա ձևավորելու հարցը, արդյունքում առանձնացվեց երեք զամբյուղ։ Առաջինի մեջ մտան այն ծառայությունները, որոնց վերաբերյալ 2015թ․-ից ուժի մեջ մտավ լիցենզիաների փոխադարձ ընդունումը։ Երկրորդ զամբյուղն այն ծառայություններն են, որոնց համար սահմանված է անցումային շրջան։ Իսկ երրորդն՝ այսպես կոչված «հորիզոնական ծառայություններն են», որոնց շուրջ երկրները դեռ պատրաստ չեն ազատականացնել իրենց շուկաները և ինչի ուղղությամբ աշխատելու են։

Շինարարական ծառայությունները, որոնցում Հայաստանը կարող է իրեն բավականին ակտիվ դրսևորել, երկրորդ զամբյուղի մեջ է, և դա կարելի է զգալի արդյունք համարել միջպետական բանակցություններում, քանի որ բարդություններն ու վիճելի հարցերը հասցված են նվազագույնի։ Միասնական աշխատաշուկան շինարարության, գյուղատնտեսության, առևտրի ոլորտներում ուժի մեջ կմտնի արդեն այս տարի։

Այդ իմաստով, 2015թ․-ը Հայաստանի համար շատ կարևոր տարի է։ Ակտիվ ներգրավումը եվրասիական նախագծում, սեփական դիրքորոշման պաշտպանությունը, իրավիճակի ճիշտ գնահատումն արդեն այս տարվա վերջում հնարավորություն կտան Հայաստանին տեսնել սեփական ուժեղ և թույլ կողմերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: