ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ Պատերազմին

www.armenianow.com

Հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. "Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով":

Բարեբախտաբար, Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան: Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի մտավորականությունը, աշխատավորները լարված և անձնազոհ կերպով աշխատում էին` հաղթահարելով պատերազմի տարիների բոլոր զրկանքներն ու անասելի դժվարությունները հաղթանակի համար:

Կարմիր բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված օգնությունը դառնում է առավել արդյունավետ, երբ 1943թ. նոյեմբերին Ստալինի հրամանով ստեղծվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահն է դառնում ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նա էր, որ հայազգի ծովակալ Իսակովի օգնությամբ պատերազմի ժամանակ փրկում է Լենինգրադի Էրմիտաժ թանգարանի գլուխգործոցները:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:

200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:

27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, 5 մարշալ, որոնցից մեկն ավիացիայի մարշալ, մեկը ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:

Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների քանակով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո:

Նշենք նրանցից մի քանիսի անունները` ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց (կամ Սերգեյ Խուդյակով), բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյան, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելի, տանկային զորքերի գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյան, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյան և շատ այլ փառապանծ անուններ:

Հիրավի, ճիշտ են հայտնի բանաստեղծության տողերը. "Մեր սուրը փառքով դրեցինք պատյան"…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: