ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նեպալի երկրաշարժը 8 մլն մարդու կյանք է խաթարել. ՄԱԿ

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը 8 մլն մարդու կյանք է խաթարել երկրի 39 շրջաններում: Այդ մասին հայտնում  է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-­ին: «Նախնական գնահատումների համաձայն՝ նրանցից մոտավորապես 2 մլն մարդ բնակվում է 11 առավել տուժած շրջաններում»,­ -նշել են ՄԱԿ-­ում:

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում կազմակերպվել է 21 վրանային ճամբար, որտեղ տուժածները կարող են անհրաժեշտ օգնություն ստանալ: ՄԱԿ-ի տվյալներով՝ տարածաշրջանում պարենամթերքի, խմելու ջրի, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության իրերի պակաս է զգացվում: Ավտոլցակայաններում հերթեր են գոյացել: Բացի այդ, շատ բանկեր փակվել են, ինչի հետեւանքով մարդիկ չեն կարողանում փող ստանալ բանկոմատներում:

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4310­-ի, տուժել է ավելի քան 8 հազար մարդ: Այդ մասին այսօր հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը: Ամբողջ գիշեր շարունակվել են մինչեւ 5,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: