ԵՐԵՎԱՆ -8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

ՄԱԿ­-ը 15 մլն դոլար է հատկացնում Նեպալին

ՄԱԿ­-ը 15 մլն դոլար կհատկացնի կործանիչ երկրաշարժից տուժած Նեպալին օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին ասվում է համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերի կոորդինացման վարչության՝ ապրիլի 28­-ին հրապարակված հաշվետվության մեջ:

 «Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը կարգադրել է ՄԱԿ­-ի կենտրոնական հիմնադրամից 15 մլն դոլար հատկացնել արտակարգ իրավիճակին արձագանքելու համար, որպեսզի միջազգային հումանիտար կազմակերպություններին հնարավորություն ընձեռվի արագորեն գործողություններ ծավալել Նեպալում»,­-ասված է փաստաթղթում:

Վերջին տվյալների համաձայն, ապրիլի 25-­ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը, վնասվածքներ է ստացել շուրջ 10 հազար մարդ: ՄԱԿ-­ի տվյալներով տարերքի հարվածից տուժել է երկրի 8,1 մլն բնակիչ:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 5 կմ/ժ
-8 C°
 
-6°   
26.01.2020
-4°   
27.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: