ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաղթանակի օրը` հաղթանակով. Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի

ՀՀ մշակույթի նախարարության պատոնական էջը տեղեկացնում է, որ Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներ­կայանում է «Հայություն» խորագրով ցուցադրությամբ: Տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբա­նության տարածքում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում են սփյուռքահայ 18 արվեստա­գետներ: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մեծ ու փոքր քաղաքներում ստեղծագործող այս արվեստագետներին միավորում է իրենց ազգությունը: Նրանք Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներն են, ովքեր դաժան ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս, սակայն իրենց մեջ կրում են ազգային ինքնությունն ու հիշողությունը: Բիենալեի տաղավարի համադրողն է Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:

«Ցուցահանդեսը «Հայություն» անվանելու համար ինձ ներշնչել է ֆրանսերեն Armenite բառը: Այն ինձ թվաց նոր ու հարմար բառ, որպեսզի նկարագրեմ հայ արվեստագետների ու մտավորականների` անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը սակայն պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- այսպես է բնորոշել իր մտահղացումը հայկական տաղավարի համադրողը:

Հայաստանյան տաղավարի պաշտոնական բացման խոսքում ՀՀ մշակույթի նախարար Հ․ Պողոսյանն ասել է.

«Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն մեծ խորհուրդ ունի ոչ միայն համայն հայության, այլ նաև ողջ մարդկության համար: Հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իրագործած ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որն անպատիժ մնալով, դարձավ այլ ցեղասպանությունների նախադեպ: Ճիշտ է, թեև մինչև հիմա այն դատապարտված ու պատժված չէ, բայց այնուամենայնիվ, հայ ժողովուրդը կարողացավ վերապրել ու գոյատևել: Յուրաքանչյուր ազգ իր իմաստավորված գոյությամբ արժևորում է իր ներկայությունը ժամանակի մեջ: ԱՆշուշտ, մենք միշտ գնահատում ու մեծարում ենք դասական արվեստագետների հավերժական դարձած գործերը, սակայն գիտակցում ենք, որ կյանքն առաջ է ընթանում և այսօր մեր կողքին ստեղծագործող ժամանակակից նկարիչն ապագայի մեր դասականն է դառնալու: Վենետիկի 56-րդ միջազգային բիենալեում հավաքված «Հայությունը» համոզված է, որ արվեստն իր ապագայի երազն է, և անցյալի իր չդադարող ու անընդմեջ շարունակվող հիշողությունը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: