ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 603,88 դրամ ԱՐԾԱԹ - 375,5 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 353,04 դրամ

Քեմերոնի` ԵՄ բարեփոխման ծրագիրը Փարիզում մերժվել է. վարչապետն այժմ Բեռլինում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ կազմում Միացյալ Թագավորության մնալու պայմանների շուրջ բանակցություններ է վարում Բեռլինում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նիդերլանդներից, Լեհաստանից և Ֆրանսիայից հետո Գերմանիան չորրորդ երկիրն է, ուր Քեմերոնը մեկնել է ԵՄ բարեփոխման իր ծրագիրը գործընկերներին ներկայացնելու նպատակով նախաձեռնած շրջագայության ընթացքում: Մինչև ԵՄ խորհրդի` հունիսին նախանշված գագաթաժողովը Քեմերոնը մտադիր է այցելել Միության բոլոր մայրաքաղաքներ: Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ մինչև 2017թ. հանրաքվե անցկացնելու հարցը Քեմերոնի գլխավորած պահպանողականների նախընտրական խոստումներից էր, որին և կուսակցությունն արդեն ձեռնմուխ է եղել: Առաջիկա հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներին զուհագեռ, սակայն, Քեմերոնը փորձում է հասնել ԵՄ կազմում Բրիտանիայի մնալու պայմանների փոփոխման կամ ԵՄ բարեփոխման, որոնց իրականացման դեպքում, ըստ Քեմերոնի, բրիտանացիները շահագրգիռ կլինեն մնալ ԵՄ կազմում: Օրերս Միացյալ Թագավորության կառավարությունը խորհրդարան էր ներկայացրել առաջիկա հանրաքվեի անցկացման առաջարկը, որը հաստատվելուց հետո ստացել է նաև թագուհու` Եղիսաբեթ 2-րդի հավանությունը: Համաեվրոպական շրջագայությունից առաջ Քեմերոնը նաև հայտարարել է, թե պատրաստ է ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու հասարակական արշավ սկսել, եթե չհաջողվի Բրյուսելի հետ համաձայնության գալ ԵՄ բարեփոխումների հարցում: Այս ամենը շատ վերլուծաբանների թույլ է տալիս պնդել, որ Լոնդոնը պարզապես փորձում է շանտաժի միջոցով հասնել ԵՄ-ում իր համար առավել շահեկան պայմանների:

Երեկ Փարիզում Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո Քեմորոնը հույս է հայտնել, թե ԵՄ-ն բավականաչափ «ճկուն և հնարամիտ» կգտնվի համատեղ ռազմավարություններ մշակելու, եվրոպական համայնքն առավել հաջողակ ու մրցունակ դարձնելու համար:  

Քեմերոնը Բրյուսելից մասնավորապես պահանջում է ԵՄ ներսում միգրացիոն հոսքերի վերահսկողություն, ազգային կառավարությունների լիազորությունների ընդլայնում համաեվրոպական օրինագծերի արգելափակման հարցում, Բրյուսելի լիազորությունների սահմանափակում ԵՄ անդամ-երկրների առևտրատնտեսական գործունեությանն առնչվող հարցերում, Բրյուսելում եվրագոտու անդամ չհանդիսացող երկրների` ինչպիսին է Մեծ Բրիտանիան, լիազորությունների ընդլայնում:

Փարիզում և Վարշավայում արդեն մերժել են Քեմերոնին: Վերլուծաբանները գտնում են, որ Բեռլինում նա առավել մեծ  ըմբռնման կհանդիպի, քանի որ Մերկելի կողմից հրապարակված ԵՄ հիմնարար պայմանագրերի վերանայման ծրագիրը որոշակիորեն արտացոլում է նրա առաջարկած դրույթները: Սակայն ինչպես Փարիզում, այնպես էլ Բեռլինում, ունենալով Լիսաբոնի պայմանագրի համաձայնեցման փորձը, գիտակցում են, թե որքան ռիսկային է ԵՄ հիմնարար փաստաթղթերի վերանայման գործընթացը: Ռիսկային է նաև Մեծ Բրիտանիային ԵՄ կազմում «հատուկ անդամի» կարգավիճակ տրամադրելը, որը կարող է գայթակղիչ նախադեպ լինել նաև ԵՄ մյուս անդմաների համար, առաջին հերթին` հենց Ֆրանսիայի, որտեղ ազգայնականներն արդեն բարձրաձայնել են ԵՄ կազմից երկրի դուրս գալու հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը: Ուստի, ինչպես նշում են վերլուծաբանները, Փարիզն ու Բեռլինն, ամենայն հավանականության, կփորձեն լեզու գտնել Լոնդոնի հետ, սակայն դեռևս հստակ չէ, թե կոնկրետ ինչ պայմաններով:   

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
25.01.2022
17°  30° 
26.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։