ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահակաշվիլին` Օդեսսայի նահանգապետ

Մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսսայի շրջանի նահանգապետ է նշանակել Վրաստանի նախկին նախագահ Միախայիլ Սահակաշվիլիին:
Օդեսսայի շրջանի տեղական իշխանություններին ներկայացնելով նոր նահանգապետին` նախագահ Պորոշենկոն հայտարարել է, որ Սահակաշվիլին հանդիսանում է «իր ուսանողական տարիների ընկերը» և նա հայնտի է նրանով, որ «անում է հնարավորն անհնարից»:

Իր հերթին Սահակաշվիլին նշել է, որ աշխարհի շատ քաղաքներում է եղել, այդ թվում` Օսեսայում մի քանի անգամ և այն հանդիսանում է ամենահետաքրքիր քաղաքներից մեկը, որ նա երբևէ տեսել է: Նոր նահանգապետը նաև նշել է, որ Օդեսսան պետք է դառնա «Սևծովյան ավազանի գլխավոր քաղաքը», սակայն դա պահանջում է երկար գործընթաց:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին, ով այս տարվա փետրվարից զբաղեցնում է Ուկրաինայի նախագահի խորհրդականի և Ուկրաինայի Միջազգային խորհրդատվական խորհրդի ղեկավարի պաշտոնները, իր հայրենիքում հետախուզվում է մի քանի մեղադրանքներով, որոնք նախկին նախագահը համարում է քաղաքական գործոններով պայմանավորված:

2014թ նոյեմբերից հետո Սահակաշվիկին մի քանի անգամ հայտարարել է, որ իրեն առաջրկվել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը, սակայն ինքը ստիպված է եղել հրաժարվել, քանի որ չի ցանկացել կորցնել Վրաստանի քաղաքացիությունը: Հատկանշական է, որ Սահակաշվիլիի նոր նշանակումից մեկ օր առաջ` մայիսի 29-ին, Պորոշենկոն Սահակաշվիլիին շնորհել էր Ուկրաինայի քաղաքացիություն, ինչը ենթադրում է, որ նա մեխանիկորեն կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը: Հաշվի առնելով այս ամենը` բնականաբար առաջանում են որոշակի հարցեր, թե ինչը դրդեց Սահակաշվիլիին համաձայնվել նման առաջարկին, առավել ևս, եթե նման նշանակումը չէր շրջանցում քաղաքացիության հարցը: Կարելի է ենթադրել, որ այս ամենի հիմքում ընկած է ռացիոնալ պրագմատիզմը` Վրաստանում իշխանության վերադառնալու ոչ մեծ հավանականության հետ կապված: Ըստ էության, քաղաքացիությունը կորցնելով` Սահակաշվիլին թերևս հրաժարվեց նաև առաջիկա տարիներին Վրաստանի քաղաքական դաշտ վերադառնալու հավակնություններից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: