ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավութօղլուի խոսքով «ոչ մեկի գործը չէ», թե Թուրքիան ինչ է ուղարկում Սիրիա

Օրերս թուրքական մամուլում աղմուկ բարձրացրեց  Cumhuriyet-ի կողմից լուսանկարների և տեսագրության հրապարակումը, որոնք ապացուցում են Սիրիա ուղևորվող` Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության բեռնատարներում զինամթերքի առկայությունը:   

Այս առիթով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել մեկնաբանությամբ և հայտարարել, որ «ոչ մեկի գործը չէ», թե ինչ են բեռնատարները տեղափոխում:

Ինչ խոսք, մեկնաբանությունն ամբողջովին Թուրքիայի վարչապետի ոճով է. ո՞ւմ գործը կարող է լինել սիրիական ճգնաժամը, որի զոհերին ՄԱԿ-ն արդեն դադարել է հաշվել: Ո՞ւմ գործը կարող են լինել միլիոնավոր փախստականների ճակատագրերը, ովքեր ամիսների ընթացքում կորցրեցին ամեն ինչ` հայրենիք, օթևան, ունեցվածք... Ո՞ւմ գործը կարող է լինել այն, որ սիրիական ճգնաժամի պատճառով ընդլայնվող ու բարգավաճող «Իսլամական պետությունն» իր նվաճած տարածքները «մաքրում է» բոլորից, ովքեր չեն կիսում նույն կրոնն ու գաղափարները՝ ազատվելով նույնիսկ վերջիններիս մշակութային ժառանգությունից: 

Սակայն Թուրքիայում հնչում են նաև այլ կարծիքներ: Թուրք իրավապաշտպաններն արդեն հայտարարել են, որ իսլամիստներին զենքի մատակարարումը հակասում է ինչպես Թուրքիայի օրենսդրությանն, այնպես էլ միջազգային նորմերին և նման գործելաոճի համար պաշտոնական Անկարան ստիպված կլինի բացատրություն տալ միջազգային դատարանում:

Ինչպես նշում է Today’s Zaman-ը, Ստամբուլի հանրային դատախազի նախկին տեղակալ Զեքերիա Օզը, ով աշխատանքից ազատվել էր 2013-ի դեկտեմբերի կոռուպցիոն սկանդալի հետևանքով, հայտարարել է, որ Դավութօղլուի մեկնաբանություններն ակնհայտ են դարձնում, որ երկրի վարչապետը լավ ծանոթ չէ միջազգային իրավունքին և չի պատկերացնում, որ զենքի մատակարարման համար երկիրը կարող է պատասխանատվության ենթարկվել միջազգային դատարանում:   

Ինչ խոսք, առնվազն ծիծաղելի է զենք մատակարարել հարևան երկիրն ավերակների վերածող  ծայրահեղականներին և հայտարարել, թե դա ոչ մեկի գործը չէ: Այնուամենայնիվ, թվում է թե հարցը շուտով կդառնա միջազգային հանրության և միջազգային անվտանգության պահպանման համար պատասխանատու կառույցների գործը: Ի դեպ, Cumhuriyet-ի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի դեմ Ստամբուլի դատախազությունն արդեն գործ է հարուցել և սկսվել է հետաքննությունը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը պարբերականը հրապարակել էր սենսացիոն լուսանկարներ և տեսագրություն՝ արված 2014թ. հունվարին Ադանայում, որտեղ երևում է թուրք ժանդարմների կողմից Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող բեռնատարների խուզարկությունը: Լուսանկարներում երևում է, որ բեռնատարները տեղափոխում են զինամթերք և ոչ թե «մարդասիրական օգնություն», ինչպես հայտարարված է: Խոսքը շուրջ 1000 հրետանային ականի, 50 հազար փամփուշտի, ականանետի 1000 արկի և պողպատյա վեց արկղերի մասին է:

Շաբաթ օրն Անկարայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դավութօղլուն խոստովանել է, որ բեռնատարները զենք են տեղափոխել՝ ավելացնելով, թե դա Սիրիայի էթնիկ թուրքմենների համար նախատեսված «օգնություն» է: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: