ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրեմլի նոր օրենքը բազմաթիվ վեճերի տեղիք է տվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մի օրենք է ստորագրել̦ ըստ որի հնարավոր է արգելել օտարերկրյա «անցանկալի» կազմակերպությունների աշխատանքը ՌԴ-ում̦ ինչը Կրեմլի քննադատների կարծիքով՝ առաջին հերթին ռուսական քաղաքական ընդդիմությանը հնարավորինս ճնշելուն է ուղղված: Սակայն  թյուրիմացությունն այն է̦ որ «անցանկալի» կազմակերպության բնորոշումը շատ տարբեր կերպ կարող է ընկալվել̦ այն շատ աղոտ ու անորոշ է հնչում: Ամեն դեպքում օրենքի տեքստում ընդգծվում է, որ ռուսական սահմանադրությանն ու ազգային անվտանգությանը սպառնացող նմանօրինակ կազմակերպությունները կարող են տուգանվել մինչև 100 հազար ռուբլիով, իսկ դրանց անդամներն էլ ազատազրկման դատապարտվել ընդհուպ մինչև 8 տարի ժամկետով:

Այս օրենքը խիստ անհանգստություն է առաջացրել մի շարք հետաքրքրված կողմերի մոտ՝ այդ թվում ԱՄՆ-ի և Եվրոպական միության, իսկ անձամբ Ֆեդերիկա Մոգերինին՝ ԵՄ գերագույն հանձնակատարը, այս առիթով հայտարարել է̦ որ օրենքը ոչ միայն ընդդիմության, այլև քաղաքացիական հասարակության և անկախ ԶԼՄ-ների դեմ ուղղված նախաձեռնություն է:

Իսկ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կարծիքով այս օրենքը պարզապես «կյանքից է զրկում» ռուսական քաղաքացիական հասարակությանը:  Transparency International-ի տնօրեն Անտոն Պոմինովն էլ, իր հերթին, հայտարարել է. «Այս օրենքն ուղղակի հրաշալի է նրանով, որ նույնիսկ դատավարության կարիք չի զգացվում: Այսինքն՝ յուրաքանչյուր կազմակերպություն յուրաքանչյուր պահի կարող է «անցանկալի» համարվել, և դա ոչ քննարկման ենթակա կլինի, ոչ՝ դատ ու դատաստանի»:

Բանն այն է, որ ռուսական բանկերը պետք է հրաժարվեն նմանօրինակ կազմակերպությունների համար ֆինանսական գործողություններ իրականացնելուց, և կասկածների դեպքում տեղեկատվություն տրամադրեն Ռուսֆինմոնիտորինգին, որն էլ, իր հերթին, դիմում պետք է գրի գլխավոր դատախազություն: Իսկ ահա գլխավոր դատախազը կամ նրա տեղակալներն արդեն արտգործնախարարության օգնությամբ կարող են արգելել «անցանկալի» կազմակերպություններին որևէ գործունեություն իրականացնել ՌԴ տարածքում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: