ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը՝ որպես իրանական գազի տարանցման ճանապարհ

Ի՞նչ կլինի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո. թերևս ամենաշրջանառվող հարցն է ամբողջ աշխարհում: Բնականաբար մենք՝ որպես Իրանի հետ ցամաքային սահման ու բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկիր, չենք կարող անմասն մնալ այդ քննարկումներից:

Պատժամիջոցների չեղարկման պարագայում ստեղծվող հնարավորությունները պատկարերացնելու համար բավական է նշել բոլորին հայտնի այն փաստը, որ Իրանը հիմա բավական հետաքրքրված է իրանական գազը նոր շուկաներ դուրս բերելու խնդրով: Իրանի կողմից արդեն բազմիցս բարձրաձայնվել է այս կամ այն նախագծին մասնակցելու ցանկության մասին, կան նաև պաշտոնական հայտարարություններ ոչ միայն Իրանի անմիջական մասնակցության մասով, այլ անգամ Հայաստանի հնարավոր ներգավվածության վերաբերյալ:

Իրանական գազը Եվրոպա հասցնելու ուղիները մի քանիսն են` Իրան-Կասպից ծով-ՌԴ, այնտեղից էլ ռուսական գազատարերով` Եվրոպա, Իրան-Թուրքիա(-Սև ծով)-Եվրոպա, Իրան –Հայաստան-Վրաստան կամ Թուրքիա- Սև ծով- Եվրոպա:

Մեզ համար նշված ուղիներից թերևս ամենանպատակահարմարը Հայաստանի տարածքով գազի տարանցումն է, քանի որ Հայաստանի հետ ունի արդեն իսկ կառուցված գազատար: Այս մասով, հիմնական խնդիրներն են գործող գազատարի ամբողջ ծավալով գազի ներկրումը, հետագայում դրա ընդլայնումը (կամ նորի կառուցումը), ինչպես նաև Հայաստան-Վրաստան (մինչև Սև ծով) նոր խողովակաշար կառուցելու խնդիրը:

Հայտնի է, որ իրանական գազատարի տարողունակությունը կազմում է 2-3 մլրդ խմ գազ, մինչդեռ Հայաստան ներկայումս ներկրվում է տարեկան 1.7-2 մլրդ խմ: Սա նշանակում է, որ գազատարը կառուցելուց, այնուամենայնիվ հեռանկարներ դիտարկվել են: Հայտնի է նաև, որ առանց Իրանի գազային հիմնական մրցակցի` Ռուսաստանի քաղաքական կամքի ու միջամտության հարցը հեշտությամբ լուծում չի ստանա, քանի որ դուրս գալով Եվրոպա` Իրանը կխոչընդոտի այնտեղ ռուսական գազի մենաշնորհի պահպանմանը: Այս առումով բավական հետաքրքիր է տարածված այն տեղեկությունը, թե «Գազպրոմ» ընկերությունը գնել է մինչ այդ իր վարձակալության ներքո գտնվող հայ-իրանական գազատարի Քաջարան-Մեղրի 40 կմ-անոց հատվածը՝ դառնալով ՀՀ ողջ մատակարարման ցանցի սեփականատեր: Տրամաբանական է, որ ռուսական կողմը ռացիոնալ հաշվարկի դեպքում կարող է գալ եզրակացության, որ իրանական գազը Թուրքիայի, Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքով տարանցման հնարավոր տարբերակներից իր համար ամենաընդունելի տարբերակը թերևս լինելու է հայկական երթուղին: Նման պրագմատիզմի պարագայում չի բացառվում անգամ, որ ռուսական կողմը ևս ներգրավվի տվյալ նախագծի մշակման աշխատանքներում:

Իրական գազը Հայաստանի տարածքից նոր գազատարով կարող է դուրս գալ Վրաստան` հասնելով մինչև Սև ծով կամ Թուրքիայի տարածքով դեպի Սև ծով` կրկին նոր գազատարի միջոցով: Հաշվի առնելով, սակայն, Թուրքիա-Իրան տարածաշրջանային մրցակցությունն և Թուրքիա-Հայաստան սահմանի փակ վիճակը՝ նման երթուղու հնարավորությունը նվազում է:

Հատկանշական է, որ վրացական կողմը ևս շահագրգռված կլինի նման նախագծով` Վրաստանում ադրբեջանական գազի մենաշնորհային դիրքով պայմանավորված: Իրանական գազի Հայաստան-Վրաստան տարանցման պարագայում այն Վրաստանի համար կստեղծի գազային այլընտրանքի հնարավորություն, ինչը մի կողմից կնվազեցնի ադրբեջանական կողմի ազդեցությունը մեր հյուսիսային հարևանի նկատմամբ, մյուս կողմից՝ կնպաստի հայ-վրացական հարաբերությունների առավել խորացմանը:

Օբյեկտիվության համար պետք է նշել, որ նման նախագիծը բավական ահռելի ծախսերի հետ է կապված, և եթե նույնիսկ Իրանի կողմից այդպիսի նախաձեռնություն լինի, այն պետք է դիտարկել որպես երկարաժամկետ գործընթաց: Տվյալ հանգամանքի հետ կապված առկա է մտավախություն, քանի որ իրանական գազը` Եվրոպա հասցնելու ջատագովները հազիվ թե այդքան սպասեն:  Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ Հայաստան իրանական գազի ներկրման ծավալների մեծացումը պետք է դիտարել որպես առաջնահերթություն և բավական հեռանկարային հնարավորություն՝ տարածաշրջանում Հայաստանի դերն ու նշանակությունը բարձրացնելու տեսանկյունից: Սպասել հայկական շուկայում այլընտրանքային գազամատակարարի հայտնվելուն, գոնե առաջիկայում հնարավոր չէ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գազպրոմն» ամենայն հավանականությամբ կդառնա Հայաստանում ողջ գազամատակարարման ցանցի սեփականատեր: Այս առումով մեր սպասելիքները պետք է սահմանափակվեն զուտ քաղաքական դիվիդենտներով, ինչը բնավ փոքր գործոն չէ` արտաքին անվտանգության  հետ կապված այնպիսի գերակա խնդրի մասով, որի առաջ կանգնած է այսօր Հայաստանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: