ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-Ֆրանսիա մշակութային համագործակցության ընդլայնում

Նախագահ Սերժ Սարգսյանը Կաննում հունիսի 6-ին ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլյոր Պերրելինինին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին նշվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում

Նախագահ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ապրիլին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցած «Համաշխարհային հայկական նվագախմբի» համերգի առթիվ։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու և հարգանքի տուրք մատուցելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտների կազմած ժամանակավոր նվագախմբի համերգները շարունակական կդառնան։

Հայկական կողմն առաջարկել է Ֆրանսիայում բացել սյուռեալիստական դպրոցի հայ ներկայացուցիչների ցուցահանդես։ Ինչպես նաև Ֆրանսիայի նախարարին առաջարկվել է շարունակել հայ-ֆրանսիական համատեղ կինոարտադրությունը, և որպես դրա լավագույն օրինակ նշվել են Ռոբեր Գեդիկյանի ֆիլմերը։ Երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել կինոփառատոն, որի ընթացքում կներկայացվեն համատեղ նկարահանված ֆիլմերը։ Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարները ՀՀ Նախագահին զեկուցել են վերոնշյալ հարցերի շուրջ փոխգործակցություն ծավալելու նպատակադրվածության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: