ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հանդեպ պատժամիջոցները պետք է վերացվեն հաշտության կնքման օրը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը պետք է նախատեսի պատժամիջոցների վերացում փաստաթղթի կնքման օրվանից: Այդ մասին ասված է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) կողմից ընդունված փաստաթղթում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Խորհրդարանի 290 պատգամավորներից  185-ը կողմ են քվեարկել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնագիրը նախատեսի բոլոր պատժամիջոցների վերացում, այդ թվում՝ կիրառվող ՄԱԿ ԱԽ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի և ղեկավարության կողմից, համաձայնագրի կնքման օրվանից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կառավարությանն ուղղված փաստաթղթում պատգամավորները կոչ են անում պաշտպանել իրանցի ժողովրդի իրավունքներն ու ձեռքբերումները միջուկային ոլորտում: Փաստաթղթում նաև ամրագրվել է, որ ՄԱԳԱՏԷ-ին կթույլատրեն սովորական պարբերական դիտարկումներ Իրանի օբյեկտներում, բայց այն մուտք չի ունենա ռազմական և այլ գաղտնի օբյեկտներ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: