ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկանխիկ վճարումների ավելացումը ոչ միանշանակ է խոսում տնտեսության մասին

ՀՀ-ում 2014թ. ընթացքում ավելացել են վճարային քարտերով իրականացրած գործարքները: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ-ն: 

Հաղորդագրությունում նշվում է, որ անկանխիկ էլեկտրոնային վճարումների գործարքների թիվը կազմել է 352.6 մլրդ, իսկ դրա դրամային համարժեքը` 1 տրլն դրամ: Ցուցանիշն աճել է 32%-ով:

Ինչի՞ մասին է խոսում ցուցանիշի աճը: Հնարավոր պատասխաններից կարող է լինել հասարակության ավելի սերտացումն էլեկտրոնային կառավարմանն ի դեմս էլեկտրոնային վճարումների, պետական ֆիքսված վճարումներն էլեկտրոնային ճանապարհով իրականացնելու հնարավորությունների աճը, ինչպես նաև շրջանառվող կանխիկի նվազումը:

Երեք պատասխաններն էլ իրականում կարող են հանդես գալ որպես հիմնավորված պատճառներ: Գաղտնիք չէ, որ այսօր   շատացել են պետական վճարումները, այդ թվում` կոմունալներն ու վարկային պարտավորություններն առցանց կատարելու համար նախատեսված ծրագրերը: Մյուս կողմից, մեր երկրում ավելի ու ավելի ընդունելի է դառնում անկանխիկ աշխատավարձերի մշակույթը, ինչը ևս նպաստող հանգամանք է էլեկտրոնային գործարքների, այդ թվում` վճարումների քանակի ավելացման համար:  Մարդն, ով ունի հնարավորություն իր գումարը պահել քարտով, ինչն ավելի ապահով է, քան դրամապանակը, վարվում է հենց այդպես:

Սակայն հարցն ունի նաև ոչ այնքան տեսանելի կողմ: Վերջին տարվա ընթացքում բավական քչացել է ՀՀ-ում կանխիկի շրջանառությունը: Սա մի կողմից պայմանորված է բանկերի կողմից վարկերի տրամադրման կտրուկ նվազմամբ, մյուս կողմից՝ ՀՀ ուղղված տրանսֆերտների քանակի անկմամբ, և վերջապես տնտեսական վիճակի անկայունությամբ` տնտեսական աճի նվազմամբ: Այսինքն, սրանք գործոններ են, որոնք ուղղակի կապված են բնակչության կենսամակարդակի հետ: Բոլորիս է հայտնի նաև մեր բնակչության կողմից հատկապես վերջին շրջանում վարկային գծերի` չմարվող վարկերի տարածվածությունը:

Միաժամանակ, այդ քարտային վարկերը քարտային վճարումների հնարավորություն են տալիս: Ոչ պաշտոնական տվյալներով, սա ևս կարող է քարտային վճարումների ավելացման գործընթացում լուրջ բազմապատկիչ հանդիսանալ: Այսինքն, մեր համաքաղաքացիները, չունենալով բավականաչափ ակնխիկ միջոցներ, ոչ կենսական նշանակություն ունեցող ծախսերը կատարում են քարտերի միջոցով, ըստ էության պարտքով՝ օգտնվելով քարտային վարկերի ընձեռած հնարավորություններից:

Իհարկե, ոլորտում կատարված փոփոխություններն առավել հանգամանալից գնահատելու համար մեզ պետք են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են այն կազմակերպությունների թվային աճը, որոնք առաջարկում են առցանց վճարումների համակարգ, ինչպես նաև` քարտերի շրջանառության ավելացման մասին տեղեկատվություն:

Վերջինի մասով պետք է նշել, որ ԿԲ վերոնշյալ հաղորդագրությունում նշվում է նաև, որ նախորդ տարվա համեմատ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակն ավելացել է 4.7%-ով և կազմել է 1.6 մլն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: