ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայ», «հայազգի մարդ» բառերը Շվեյցարիայում ինձ հետ են ասոցացվում․ Շառլ Ազնավուր (բացառիկ)

Աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ  բացառիկ հարցազրույցը նրա հետ, որպես Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Հարցազրույցն իրականացվել է «Մեր հարևան Եվրոպա. Շվեյցարիա» ծրագրի (09.10.2010) շրջանակներում։

Խորին ցավակցություն ենք հայտնում Շառլ Ազնավուրի հարազատներին։


-Պարո'ն դեսպան, մենք գիտենք, որ աշխարհահռչակ շանսոնյեի համար բաց են աշխարհում բոլոր դռները: Դուք Հայաստանի դեսպանն եք Շվեյցարիայում, արդյո՞ք Հայաստանի նկատմամբ էլ այդ ընկալումը կա այս երկրում:
-Շվեյցարիան մոտ է հայ ժողովրդին, ինչպես Ֆրանսիայում ֆրանսիացիները մոտ են կանգնած հայ ժողովրդին: Եվ երբ երկրները մոտ են կանգնած ժողովրդին, մեքենաբար նրանք զգում են նաև կապվածություն երկրի նկատմամբ: Ամեն անգամ, երբ քաղաքական գործիչներ են եկել Ֆրանսիա կամ Շվեյցարիա նրանց վարքագիծն ու պահվածքը եղել է միշտ հիասքանչ: Նրանք ջերմ են, բաց են, հումորի զգացում ունեն, իսկ սա շատ մեծ նշանակություն ունի վարքագծի տեսակետից: Սա ճշմարիտ է հայկական երեք նախագահների դեպքում էլ: Եվ այս դեպքում նույնը պետք է ասեմ նաև ՀՀ ԱԺ նախագահի կապակցությամբ: Բոլոր դեպքերում հայերն այն ժողովուրդն են, ում Ֆրանսիայում անվանում են "օրինակելի սփյուռք": Այստեղ ավելի մոտ են հայերին, քան թուրքերին:
-Իսկ բարեկամական ջերմ հարաբերությունները ժողովուրդների միջև ինչպե՞ս են արտահայտվում իրական քաղաքականության մեջ:
-Հիանալիորեն, առանց որևէ խնդրի: Չպետք է մոռանանք, որ "հայ", "հայազգի մարդ" բառերն ինձ հետ են ասոցացվում և այստեղ պոպուլյար են դարձել տարիներ առաջ` մոտ 60 տարուց ավելի:
-Դա մոռանալ հնարավոր չէ:
-Ճիշտ եք ասում, զարմանալի բան կա սրա մեջ, և` հաճելի: Ասում են` "այդ Դուք էլ եք հա՞յ, Ազնավուրի պես": Սա մեքենաբար է եկել մարդկանց ուղեղ:
-Որպես դեսպան` ինչպե՞ս եք գնահատում հայ-շվեյցարական քաղաքական համագործակցությունը:
-Այս պահի համար հիանալի է ընթանում գործը, և ես տպավորություն ունեմ, որ դեռ ավելի պետք է լավանա: Շվեյցարիան այն երկրների թվին է պատկանում, որոնք բավակնին շուտ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը: Այլ երկրներում այս գործընթացն առավել երկար ճանապարհ անցավ: Այստեղ 2003-ին դա տեղի ունեցավ: Պետք է ասել, որ պարոն Ժակ Շիրակի ավանդը ևս մեծ է այդ հարցում, նա մեծ հեղինակություն է վայելում նաև իր երկրի սահմաններից դուրս, ուստի այդ հարցում հետևեցին նրա օրինակին:
-Շնորհակալությո'ւն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: