ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմավիրի քաղաքամերձ շրջաններից բնակիչները տարհանվում են

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի իշխանություններն այսօր սկսել են քաղաքամերձ գյուղերի բնակիչների տարհանումը՝ ջրհեղեղների սպառնալիքի պատճառով, հայտնում է Tert.am-ը։

«Արմավիրում պահպանվում է լողափնյա տարածքների հեղեղման սպառնալիքը՝ Կուբան և Ուրուպ գետերի ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Այս կապակցությամբ որոշվել է տարհանել բնակչությանը քաղաքի այն շրջաններից, որոնք կարող են ենթարկվել հեղեղման»,- նշել է աղբյուրը։

Տեղումների պիկը սպասվում է այսօր՝ մոսկովյան ժամանակով 10։00-ից 20։00-ն ընկած ժամանակահատվածում։ Առավոտյան ժամերին նկատվել է ջրի մակարդակի աննշան բարձրացում։

Նախորդ գիշեր բնակչության մի մասը տարհանվել է վտանգավոր շրջաններից կամ լքել դրանք ինքնուրույն։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: